Քաբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել Իդգահ մզկիթի մոտ, որը Քաբուլի երկրորդ ամենամեծ մզկիթն է:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իգգահ մզկիթի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել», – գրել է թալիբների ներկայացուցիչը թվիթերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել