Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Վարանդայի միջազգային օդանավակայանի բացմանը:
Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
2021 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն էր ստորագրել Վարանդայում օդանավակայանի կառուցելու մասին, իսկ հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 14-ին:
Բաքվից Վարանդայի օդանավակայան առաջին փորձնական թռիչքը կատարվել էր 2021 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ առաջին ուղեւորները ԶԼՄ ներկայացուցիչներն էին: «Ադրբեջանի Ավիաուղիներ» ՓԲԸ փոխնախագահ Էլդար Հաջիեւն այն ժամանակ ասել էր, որ օդանավակայանի ամբողջ հզորությամբ աշխատանքը հնարավոր կդառնա մինչեւ սեպտեմբերի վերջ: