Իրանը պաշտոնապես բողոքել է Ադրբեջանի Հանրապետությունում իր դեսպանատան շենքի վրա հարձակման հետ կապված, հայտարարել է Բաքվում այդ երկրի դեսպան Աբաս Մուսավին։
Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, ուրբաթ օրը դեսպանն ասել է, որ Թեհրանը լրջորեն հետամուտ կլինի հինգշաբթի գիշեր դեսպանատան վրա հարձակման գործին, մինչև հնարավոր լինի պարզել հանգամանքները:
Դեսպանատան վրա հարձակումից և պաշտոնական ալիքներով Իրանի բողոքից հետո, Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը հարցի առնչությամբ «հայտնաբերել, ձերբակալել և հարցաքննել են չորս անձի»: