Հովհաննես Ենոքյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, որոշում է ստորագրել, որում նշում է․

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հովհաննես Ենոքյանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Նշվում է, որ Ենոքյանը անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա է ազատվել պաշտոնից։

Հիշեցնենք, որ վերջինս այս պաշտոնում նշանակվել է 2018-ի օգոստոսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել