Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան առաջ

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև:

Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

Ըստ լրատվականի՝ տասնյակ երիտասարդներ ՀՀ պետական դրոշներով ու դատապարտող պաստառներով հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան առաջ: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են Բաքվի իշխանությունների հակահայկական վարքագիծը՝ նշելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է ու պահանջելով Ալիևի իշխանությունից՝ հեռու մնալ ՀՀ սահմաններից ու Սյունիքից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել