Գերմանիան հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ ձայների 25,7%-ով: Տվյալները բխում են երկրի Դաշնային ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներից՝ հիմնված բոլոր 299 ընտրատարածքներից տեղեկատվության հաշվարկի արդյունքների վրա։

Երկրորդ տեղում Քրիստոնեա-դեմոկրատական ​​և քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքն է, որին աջակցել է ընտրողների 24.1%-ը: Deutsche Welle-ի փոխանցմամբ ՝ սա պահպանողական դաշինքի պատմության մեջ վատագույն դաշնային ընտրությունների արդյունքն է:

Կանաչները ունեն 14.8%, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 11.5%, իսկ «Այլընտրանքները Գերմանիայի համար»-ը՝ 10.3%:

Ձախ կուսակցությանը պաշտպանել է ընտրողների 4,9%-ը: 2017-ի ընտրությունների համեմատ Քրիստոնեա-դեմոկրատական ​​և քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի արդյունքը վատացել է 8,9 տոկոսային կետով:

Նշենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել անցած կիրակի: 16 տարվա մեջ առաջին անգամ դրանք անցան առանց Գերմանիայի ներկայիս կանցլերի մասնակցության: Դեռևս 2018-ին Անգելա Մերկելը լքել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության ղեկավար կազմը և հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին՝ պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտին: Կանցլերի պաշտոնի հիմնական հավակնորդն է հաղթած ուժի թեկնածու Օլաֆ Շոլցը։

Լուսանկարում Օլաֆ Շոլցն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել