Ջերմությամբ եմ հիշում մեր համատեղ դասախոսական աշխատանքի տարիները ԵՊՀ-ում․ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ և իր խորին ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու սաներին:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Տարիել Բարսեղյանը նշանակալի վաստակ և ներդրում է ունեցել Հայաստանի պետական իրավական համակարգի, իրավագիտության, իրավակիրառ պրակտիկայի զարգացման մեջ: Անգնահատելի է Տարիել Բարսեղյանի ծանրակշիռ ավանդը նաև բարձրակարգ իրավաբանական կադրերի պատրաստման գործում: Ջերմությամբ եմ հիշում մեր համատեղ դասախոսական աշխատանքի տարիները Երևանի պետական համալսարանում:

Որպես աշխատանքային գործունեության և մարդկային փոխհարաբերությունների ուղենիշներ՝ Տարիել Բարսեղյանի համար առաջնային էին սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, հարգանքն ու լայնախոհությունը. մարդկային այս բարձր որակներն էր պատգամում իր ուսանողներին ու սաներին, ընկերներին ու գործընկերներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել