Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չեն կարող Աֆղանստանից փախստականներ ընդունել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ապաստան տրամադրել Աֆղանստանից փախստականներին, հաղորդում է Ahval-ը:

«Թուրքիան ամբողջովին իրականացրել է բարոյական եւ հումանիտար պարտավորությունները միգրացիայի նկատմամբ: Փախստականների լրացուցիչ ալիքի մասին խոսք անգամ չի կարող լինել»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ երկիրը չունի ռեսուրսներ անգամ մեկ լրացուցիչ միգրանտ ընդունելու համար, եւ Թուրքիան փախստականների ճամբար չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել