Վերաքննիչ քաղաքացիական դատարանում երեք դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 17-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում 3 դատավոր է նշանակվել։ 

Հրամանագրերում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արման ԿՈՒՐԵԽՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։

Մինչ այս Սամվել Գրիգորյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Արման Կուրեխյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի, Գոռ Թորոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել