Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության տարբեր քաղաքներում։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, ինչը քաղաքացիների մոտ շատ հարցեր է առաջացրել։
Ոստիկանությունը չի մանրամասնում, թե որն է ուժեղացված ծառայության պատճառը։
«Համատարած միջամտում են քաղաքացիների կյանքին, ոստիկանության կողմից նրանց համար անհարմարություններ են ստեղծվում, դա պետք է դա պայմանավորված լինի գերկարևոր հասարակական շահով»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում ասում է փաստաբան Արսեն Սարդարյանը։
Խուզարկության դեպքում մեքենայի վարորդը կարող է ոստիկանից դատարանի որոշում պահանջել, քանի որ մեքենայի խուզարկությունը հավասարեցվում է բնակարանի խուզարկությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։