Բաքվի դատարանն Ադրբեջանում պահվող 13 հայ ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն երկրից:
Հայ զինվորականներին «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» կեղծ մեղադրանք է ներկայացվել:
Վճիռը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։