Գերմանիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի

Գերմանիայում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Bild-ը։

Չորեքշաբթի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Գերմանիայի արևմտյան բնակավայրերը սկսել են հեղեղվել։Աղետը հանգեցրել է կամուրջների ու ճանապարհների ավերման, էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ շարքից դուրս են եկել :

Շաբաթ երեկոյան Վերին Բավարիայի վարչական շրջանում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել: Հեղեղումները հասել են Գերմանիայի և Չեխիայի սահման, որոշ բնակավայրերի հետ կտրվել է երկաթուղային կապը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել