Հրայր Թովմասյանը քվեարկել է, սակայն իր անունը չի գտել արձանագրություններում

Սահմանադրական դատարանում ընթանում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Նիստի ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ասաց․

«Եթե այսպես լավ չներկայացնեիք, ես չէի փորձի ստուգել իմ ընտրական տեղամասը։ Ես չկամ այնտեղ։ Ես քվեարկել եմ, չկամ և յոթ ընտրող պակաս է արձանագրություններում։ Ընտրատեղամասը 11/26-ն է։ Ասացիք, որ բոլորն ուղղել եք»-ասաց նա՝ դիմելով դիմելով ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։

ԿԸՀ քարտուղարը նկատեց բոլորն ուղղել են կապված դիմումի հետ.

«Մի անգամ էլ բարձր դատարանին շնորհակալություն։ Գրի կառնեմ դա»,-նշեց Արմեն Սմբատյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել