Կառավարությունը հուլիսի 9-ին որոշում է ընդունել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ այս որոշման 17-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելված էին
1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․
2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):
Այս կետը ուժը կորցրած է ճանաչվել, հետևաբար տեսակցություններն այլևս արգելված չեն, իսկ զինծառայողներին սահմանված կարգով կսկսեն արձակուրդներ տրամադրել։