Ադրբեջանցիները Խնածախ գյուղի հովվից 3 անասուն են վերցրել, դիմել ենք ռուս խաղաղապահներին. համայնքապետ

Այսօր` հուլիսի 6-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի հովվի և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպ է եղել: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Հովիվն է եղել ու իր երեխան, 3 անասուն սահմանն անցել են, թե ինչ են արել, ադրբեջանցիները վերցրել են այդ 3 անասունին: Զանգել են, ինձ տեղյակ պահել, ես արագ զանգել եմ մեր բանակային կորպուսի հրամանատարին եմ տեղյակ պահել, այնուհետև զանգել եմ ռուս խաղաղապաներին, մինչև 2-3 ժամվա մեջ այդ հարցը կարգավորվել է, անասունները վերադարձվել են»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել