Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնայի մետրոյի կանգառներից․ հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանատնից։
«Այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։
Վերջինս նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք»,-ասված է հաղորդագրության մեջ։