Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են Կրեմլից։

Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Թուրքիայի հետ չվերթները վերսկսելու որոշման, ինչպես նաև ռուսական Sputnik V պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար:

Մտքերի փոխանակումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական ​​է տրվել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի ամբողջական կատարմանը:

Վլադիմիր Պուտինը նաև կիսվել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ Ժնևում վերջերս կայացած բանակցություններից ստացած տպավորություններով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել