Սերգեյ Լավրովը՝ Հայաստանում կայացած ընտրությունների, տարածաշրջանում դրա ունեցած ազդեցության մասին

Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունները և դեռ վաղ է խոսել Արցախյան հարցի վրա դրանց ազդեցության մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի ձևավորման վրա։ Եկեք սպասենք, մինչև կառավարությունը կձևավորվի», – ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան տարածաշրջանի կայունության վրա։

Հելգա Շմիդտը պաշտպանել է Լավրովի դիրքորոշումը. «Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Մենք սպասում ենք դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակմանը։ Այնպես որ, սպասենք մինչ կառավարության ձևավորումը, ինչից հետո գնահատականներ կտանք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել