Ժամը 20:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1 281 174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 տոկոսը:
Քվեարկողների թվի նախնական տվայլները հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
- Երևան – 859 000 ընտրող, մասնակցել են – 442 846 ( 51,55 % )
- Արագածոտնի մարզ – 117 472 ընտրող, մասնակցել են – 58 777 (50 %)
- Արարատի մարզ – 223 360 ընտրող, մասնակցել են – 113 625 (50․87 %)
- Արմավիրի մարզ – 235 840 ընտրող, մասնակցել են – 104 880 (44․47 %)
- Գեղարքունիքի մարզ – 189 527 ընտրող, մասնակցել են – 86 173 (45․47 %)
- Լոռու մարզ – 233 552 ընտրող, մասնակցել են – 109 141 (46․73 %)
- Կոտայքի մարզ – 242 022 ընտրող, մասնակցել են – 121 212 (50․08 %)
- Շիրակի մարզ – 226 763 ընտրող, մասնակցել են – 93 510 (41․24 %)
- Սյունիքի մարզ – 109 726 ընտրող, մասնակցել են – 66 252 (60․38 %)
- Վայոց Ձորի մարզ – 46 620 ընտրող, մասնակցել են – 26 132 (56․5 %)
- Տավուշի մարզ – 109 690 ընտրող, մասնակցել են – 58 666 (53․48 %)։