Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, արդեն մի քանի օր է քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիաներ է անցկացնում Երևանի փողոցներում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Փաշինյանի որդին անդրադարձավ քարոզարշավի ժամանակ, թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների կողմից հնչեցրած վիրավորական արտահայտություններին:
«Նորմալ է, որ մեր մեջ ատելություն կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեզ մեջքից խփել են: Մեր դիմաց կանգնած են մարդիկ, ովքեր ատելության են արժանի»,-նշեց նա:
Անդրադառնալով իր հայտարարությանը, որ պատրաստ է հայ ռազմագերիների հետ փոխանակվել, Աշոտ Փաշինյանն ասաց, որ դա պահի տակ արված հայտարարություն չէր, թեպետ այդ առաջարկն իրենց կողմից չի հնչել:
«Մեզ ասել են՝ սենց բան արեք, մենք ասել ենք՝ մենք համաձայն ենք: Ես նաև գրել էի, որ դա իրատեսական չեմ համարում, եթե դուք իրատեսական եք համարում, խնդրեմ, գործարքն իրականացրեք, ես պատրաստ եմ»,-նշեց վարչապետի պաշտոնակատարի որդին:
Մանրամասները՝ տեսանյութում