Էդմոն Մարուքյանի գույքն ու եկամուտները

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ընտրություններին 9-րդ համարի տակ հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտարարագրել է

  • 1 բնակարան (սեփականություն)՝ Վանաձորում – 51․54 քմ,
  • Toyota Camry 2․5 մակնիշի ավտոմեքենա (2013)։

Նրա եկամուտները մայիսի 1-ի դրությամբ կազմել են՝

  • 7․205․400 դրամ՝ ստացված ԱԺ պատգամավորի աշխատավարձից,
  • 311 հազար դրամ՝ ստացված հիփոթեքային վարկի տոկոսագումարների վերադարձից՝ վճարված եկամտային հարկից։

Էդմոն Մարուքյանի դրամական միջոցները կազմել են՝

  • 4 միլիոն 124 հազար դրամ,
  • 1380 դոլար,
  • 1075 եվրո։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել