ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի ու Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ։ Նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային և ԼՂ շուրջ իրավիճակը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Ընդգծվել է հրադադարի պահպանման ու առաջացած տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ուղիով լուծելու անհրաժեշտությունը։ Նախարարները նաև վերահաստատել են ԵԱՀԿ ՄԽ դերակատարումը բանակցային գործընթացում։
Ռուսական կողմն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի համաձայնությամբ։