Օրենքի փոփոխության հետևանքով մի շարք զինվորականներ կանգնած են ծառայությունը շարունակել-չշարունակելու խնդրի առաջ

«Կապիտուլիացիոն ակտը ստորագրելուց հետո ռազմական դրությունը շարունակվեց, որի հիմնավորվածությունը, իրավաչափությունը և ազգային անվտանգության տեսանկյունից ըդնունելի լինելը տարբեր հարթություններում վիճարկվում էր: Սակայն առ այսօր չկա որևէ պաշտոնական մոտեցում, որպեսզի գնահատական տրվի՝ արդյոք կապիտուլիացիոն ակտը ստորագրելուց հետո իրավական ռեժիմի գոյությունը համարվում է հիմնավոր»,-ասում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի զինծառայողների միություն ՀԿ-ի նախագահ, գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ եթե հանցանքը կատարվել է ոչ ռազմական դրության ժամանակ, ապա որակվում է, որպես հասարակ հանցակազմով դեպք և շատ ավելի մեղմ պատիժներ և պատժատեսակներ են կիրառվում: Այդ պարագայում գործում են նաև, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու դասական ինստիտուտները՝ կամովին զղջալը, պատճառված հետևանքները վերացնելը և այլն:

Սակայն, եթե նույն հանցանքը կատարվում է ռազմական դրության ժամանակ, ապա այն որակվում է որպես որակյալ հանցակազմ: Այս պարագայում հնարավոր չէ քրեական պատժից ազատվել:

«Այս ամենի արդյունքում զինված ուժերում ծառայությունն իրականացնող զգալի թվով զինծառայողներ օբյեկտիվորեն հայտնվում են ոչ բարենպաստ իրավական հետևանքների ազդեցության գոտում»,-նշում է Գևորգ Հովհաննիսյանը:

Նա խոսքով, եթե օրինակ՝ սպային հրաման է տրվում A կետից հասնել B կետ, որը հստակեցված է քարտեզով, սակայն վերջինս ճանապարհը փոխում է, որովհետև նշված հատվածը գտնվում է թշնամու դիտակետում և վնասվում է ՊՆ-ին պատկանող մեքենան, ապա ռազմական դրության պայմաններում, այս արարքը կդիտվի, որպես որակյալ հանցակազմ, և հաշվի չի առնվում հանգամանքը, որ նա գերակա շահը փրկելու համար է այդ քայլին դիմել:

Գևորգ Հովհաննիսյանը նշում է, որ նման թեթև հանցանքների համար այս պահին մոտ հազարից ավել գործ է քննվում, որոնք տեղի են ունեցել ռազմական դրության ժամանակ և որակվել են որակյալ և մի շարք զինվորականներ կանգնած են ծառայությունը շարունակել-չշարունակելու խնդրի առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել