ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ նոր գերեվարությունների մասին տեղեկությունների վերաբերյալ

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր վաղ առավոտից տեղեկություն են տարածում, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականի հատվածում (Զանգելան) հայ զինծառայողներ են գերեվարվել ադրբեջանական զինուժի կողմից։

Տարբեր աղբյուրներ նշում են, որ հայկական կողմն ունի նոր 2, 9 գերի։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ այդ տեղեկությունները երեկ՝ մայիսի 30-ին տարածվել են ադրբեջանցիների կողմից՝ սոցհարթակներում։

ՀՀ ՊՆ-ն հեքեց նոր գերեվարությունների մասին տեղեկությունը։

Տեղեկությունը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հրապարակում ենք նաև հայ օգտատերերի կողմից տարածվող հայտարարություններից մեկը։

—————

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս,ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքումմահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել