Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի ընդունելության հայտարարություն

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով երիտասարդների համար նախատեսված ուսուցման անվճար ծրագիրը․

«Սիրելի երիտասարդներ,

Հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է հակակոռուպցիոն անվճար կրթության տրամադրումը:

Սիրով հայտարարում ենք, որ մեկնարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի ընդունելությունը:

Մասնակցելու համար լրացրե՛ք սույն դիմումը մինչև մայիսի 31-ը:

Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումներով.

Լրացուցիչ տեղեկության համար՝ [email protected], 010 540199»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել