ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1992- 1996թթ. – Զբաղեցրել է հրաձիգի, դասակի, մարտկոցի հրամանատարի, ՊՇ հրետանու շտաբի պետի, հրետանու պետի պաշտոններ

1996 – 1998թթ. – ՊՇ շտաբի պետ-հրամանատարի տեղակալ

2001- 2003թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ

2003 – 2006թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2006 – 2010թթ. – ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ

2011թ. օգոստոսի 22 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

2014թ. սեպտեմբերի 3 – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում

2015թ. նոյեմբերի 13 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

2017թ. սեպտեմբերի 7 – Նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

2018թ. դեկտեմբեր – 2020թ. փետրվար – Զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը

2019թ. սեպտեմբերի 17 – Շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում

2020թ. հունիսի 12 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1973-1984թթ. – ԼՂՀ ք. Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոց

1984-1990թթ․ – Երևանի ժողովրդական (պետական) տնտեսության ինստիտուտում (գերազանցության դիպլոմ)

1998 – 2001թթ․ – ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմի (գերազանցության դիպլոմ)

2010 – 2011թթ. – ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա (ոսկե մեդալ)

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1985-1987թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում

1991թ. – ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական շարժմանը

1992-1994թթ. – ԼՂՀ ՊԲ Հադրութի պաշտպանական շրջանի (հետագայում 1-ին ՊՇ) կազմում մասնակցել է մարտական գործողություններին

Պարգևներ

Պարգևատրվել է՝

«ԼՂՀ Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (08.05.1995թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության», ԼՂՀ և ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «ԳարեգինՆժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ աստիճանների գերատեսչական մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «ՀՀ Զինանշան» հուշամեդալով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել