ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը 1915-ի իրադարձությունների հետ կապված լավ չի ընդունվել ԱՄՆ-ում ապրող թուրքերի և ադրբեջանցիների կողմից։
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների և պաշտոնատար անձանց անհամաձայնության հետ միասին, մի խումբ քաղաքացիներ բողոքել են Բայդենի հայտարարության դեմ:
Այս կապակցությամբ մի խումբ ադրբեջանցիներ և թուրքեր բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: