Բրիտանիան երկու ռազմական նավ է ուղարկում Սև ծով:
Այս մասին տեղեկանում ենք 1tv.ge-ից։
Ըստ բրիտանական «Թայմս» հրատարակության՝ Թագավորական նավատորմի էսկադրիլային ականն ու ֆրեգատը կառանձնացվեն Միջերկրական ծովում հարվածային խմբից և Սև ծով կմտնեն մայիսին:
Հրատարակությունը գրում է, որ Ուկրաինայի ափերին ռազմանավեր ուղարկելը Կիևի և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ համերաշխության նշան է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխեց Սև ծով ամերիկյան ռազմանավեր ուղարկելու որոշումը:
Բրիտանական հրատարակության համաձայն, Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքի դեպքում, Մեծ Բրիտանիան պատրաստ է տարածաշրջան ուղարկել այլ ռազմական տեխնիկա: