Իրանի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս-արևմուտք․ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։