Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է»: