Միլիոնատեր Վալերի Բաղդասարովին մետրոյում մահացած են գտել

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը։

Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում մարտի 21-ին։ Գնացքի ժամանման պահին 72-ամյա գործարարը հայտնվել է ռելսերի վրա: Վարորդը դիմել է արտակարգ արգելակման, բայց տղամարդուն փրկել հնարավոր չի եղել: Աղբյուրի տվյալներով՝ նա իր հետ մահվանից առաջ արված գրություն է ունեցել, դրա բովանդակությունը չի բացահայտվում։ Դեռ հայտնի չէ, թե ինչու է գործարարն իջել մետրո և ինչ պայմաններում է հայտնվել ռելսերի վրա, պարզելու է հետաքննությունը:

«Գնացքի անիվները բառացիորեն գլխատել են նրան: Նա նման պայմաններում ողջ մնալու հնարավորություն չուներ»,-հայտնում է մեկ այլ աղբյուր։

Նշենք, որ Բաղդասարովի ստեղծած «Ալսիկո»-ն զբաղվում է արտադրության ամբողջական ցիկլով ՝ արտադրելով բույսերի պաշտպանության միջոցներ և ցեոլիտից արտադրանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել