Մենք հավատում ենք՝ դուք արդար, ազնիվ մարդ եք․ Լուկաշինի համայնքապետը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչների հետ այսօր հանդիպում է ունեցել, որտեղ Լուկաշինի համայնքապետը, դիմելով նրան, ասել է․

«Մենք տվել ենք ձեզ հնարավորություն, դեռ երեք տարի դուք ունեք։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ ով են դրանք։ Հողատուն էլ են իրենք, դավաճանն էլ են իրենք։ Պարոն վարչապետ, մենք տվել ենք էդ հնարավորությունը ձեզ, ու մենք հավատում ենք՝  դուք արդար, ազնիվ մարդ եք։ Ես Լուկաշին համայնքի ղեկավարն եմ։ Բոլորը գիտեն, որ ունեմ սկզբունք, հենց էսօր էլ կարող եմ ազատման դիմումս գրել, կանգնել ձեր կողքը մինչև վերջ ու պայքարել։ Ձեզ տվել ենք այդ հնարավորությունը, դեռ երեք տարի ունեք։ Էն մարդիկ, որ ասում են դուք դավաճան, հողատու եք, դավաճանն էլ են իրենք, հողատուն էլ են իրենք։ Ուր՞ են եղել իրենք։ Պարզ, հստակ ձեր լայվով ասացիք, որ մեզ Սարդարապատ է սպասվում։ Պատմություն չգիտեն, թող գային, կռվեին, ես եղել եմ այնտեղ, ընկեր եմ կորցրել։ Ու՞ր են եղել իրենք, էսօր ինչի՞ մասին է խոսքը։ Պարոն վարչապետ, մենք տվել ենք էդ հնարավորությունը ձեզ, հավատում ենք ձեզ, արեք, գործեք, մենք ձեզ հետ ենք»։

Համայանքապետի խոսքին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Ես ձեզ պիտի անկեղծ մի բան ասեմ։ Օրինակ՝ տեսեք, այս պատերազմը և դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ եղան անհրաժեշտություն, որ մենք նորից գանք և ժողովրդից ստացած մանդատը վերահաստատենք կամ չվերահաստատենք․ դա ձեր կամքից է կախված։ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս ամբողջ գործընթացը ռեստարտի ենթարկելու միակ ձևն է։ Շատ է խոսվում նրա մասին, որ գելերը ուզում են գալ իշխանության։ Գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության։ Եվ ձեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին։ Սա է մեր առաջիկա խնդիրը։ Ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար»,- ասել է նա։

Մանրամասները տեսանյութում՝ նշված հատվածից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել