Ավագանու ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը հայտնաբերել է ընտրախախտման դեպքեր

 2013 թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 9 դեպք, որից 1-ը՝ ընտրակաշառքների, 5-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը՝ ծեծի և վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 3 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել