ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մահացած Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին անանուն մնալու պայմանով ասել է գործընթացում ներգրավված փաստաբաններից մեկը:

«Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սեռական բնույթի բռնի գործողություններ, 133-րդ հոդվածով՝ պարտադրանք սեռական բնույթի գործողություններին և 117-րդ հոդվածով՝ խոշտանգումներ», – հստակեցրեց գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Հանցագործության իրականացման ժամանակ նրանք եղել են, համապատասխանաբար, 19, 18 և 17 տարեկան։

2018 թվականի հուլիսի 28-ին, սպանության կասկածով, աղջիկները ձերբակալվել են, իսկ 2019 թվականի հունիսի 14-ին քննչական մարմինը առաջադրել է մեղադրանք կանխամտածված սպանության համար, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետ)։ Այդ հոդվածով նախատեսվում է 8-20 տարի ազատազրկում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները հայտնվել են անելանելի վիճակում՝ հոր կողմից դրսևորված ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել