Վրաստանում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրները վրաններ են բացել

Վրաստանում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրները վրաններ են բացել։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Խորհրդարանի դիմաց հավաքվածների խոսքով՝ նրանք շարունակելու են բողոքել, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:

«Այսօր 13-րդ վրանը տեղադրվում է խորհրդարանի դիմաց, այժմ մարդիկ ժամանել են Բաթումիից, նրանք վրան են տեղադրում: Բոլորս էլ հստակ տեսնում ենք, որ երիտասարդների և նման ակտիվ մարդկանց հետ բախումն այլևս չի կարող արդյունքներ բերել ոստիկանության զորքերի համար: Հասարակության համար կլինի հաղթանակ, նշանակվելու են արտահերթ ընտրություններ», – ասել է ցուցարար Բեքա Պապաշվիլին:

Միաժամանակ, խորհրդարանի շենքի դիմաց երեկ վրաններ էին տեղադրվել՝ մեկ վրան ավտոճանապարհի երթևեկելի մասում:

Իրավապահները նրանց ասել են, որ իրավունք չունեն խափանել երթևեկությունը, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա մարդկանց քանակի պատճառով:

Օրենսդիր մարմնի մոտ տեղադրված են մի քանի վրաններ:

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ վրաններում տաք թեյ, սուրճ, ջեռուցում կլինի, և նրանք նշում են, որ ցանկության դեպքում ցանկացած քաղաքացի կարող է գիշերել վրանում:

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները փորձում են վրաններով փակել խորհրդարանի  մուտքը՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանց պահանջները պայմանավորված են նաև Թբիլիսիի քաղաքային դատարանի փետրվարի 17-ի որոշմամբ, որը թույլատրել է ձերբակալել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային` 2019-ի հուլիսի անկարգությունների գործով 40 հազար լարի գումարի գրավը չվճարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել