«Արտաշեսը խելացիր էր աշխատասեր, ընկերասեր իր ամենակարևոր նպատակը՝ ծառայությունից գար ու ուսումը շարունակեր, սովորում էր Երաևնի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջակա միջավայրի գիտություններ բաժնում»,- Իրավաբան.net-ին պատմեց արցախյան պատերազմում զոհված Արտաշես Հակոբյանի քույրը՝ Մարիամ Հակոբյանը:
Արտաշեսը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 16-ին, ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ):
«Պատերազմի մասին իմացել ենք լուրերով Արտաշեսս զանգահարում էր, բայց ոչ միշտ, պատմում էր՝ սաղ լավ ա, ամեն ինչ տոչնի ա չմտածեք հեսա պատերազմը վերջանալու է տուն ենք գալու բոլորս էլ»,-պատմում է քույրը:
«2021 թվականի հունվարի 16-ին տուն պետք է գար: Ամեն անգամ զանգելուց ասում էր՝ մեռնեմ քեզ ի՞նչ կա, ո՞նց ես կարոտել եմ բոլորիդ, մի քիչ մնաց գալու եմ բոլորիդ հետ լինեմ, բոլորիդ կողքին»,-ասաց Մարիամը:
Քրոջ խոսքով՝ Արտաշեսը զոհվել է մարտական առաջադրանքի ժամանա, ցանկացել է փրկել ընկերներին ու հրամանատարին, բայց բոլորն էլ զոհվել են: Դեպքը տեղի է ունեցել Թութակներ կոչվող տարածքում:
Արտաշեսը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին:

