ԵՄ-ն կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի մասին 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները

ԵՄ-ն կոչ է արել լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի մասին 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։ Այս մասին ասվում է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ․

«Թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Չեռնոգորիա, Սերբիա, Ալբանիա, Կայունացման և ասոցացման գործընթացի երկիր և հավանական թեկնածու Բոսնիա և Հերցեգովինա և ԱԱԵԱ (Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա) երկիր Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Լիխտենշտեյնը, և Հայաստանը միացել են այս հայտարարությանը։

ԵՄ-ն ողջունում է Գերագույն հանձնակատարի տեղակալի / Գերագույն հանձնակատարի բանավոր ներկայացումը և վերահաստատում իր վճռական աջակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մանդատին և անկախությանը:

Մենք ողջունում ենք ձեր համապարփակ գրավոր զեկույցը մարդու իրավունքների նկատմամբ COVID-19 համաճարակի հետևանքների վերաբերյալ: Ձեր գրասենյակի կողմից ինչպես կառավարություններին, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններին տրված արժեքավոր խորհուրդներըը, կարևոր նշանակություն ունեն համաճարակի հետևանքները վերացնելուն ուղղված մեր վերականգնման ջանքերին մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում ապահովելու գործում:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, ԵՄ-ն կարևորում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի և կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի մասին 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները: Եթե տարածաշրջանում դեռ կան/մնում են օտարերկրյա զինյալներ, նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն: ԵՄ-ն կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման շուրջ, որի արդյունքում տարածաշրջանում տևական խաղաղություն կհաստատվի»,- ասված է հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել