Շենքի բնակարաններից մեկը՝ «Թեմուրնոցի» շարունակություն․ վեճ՝ Թամանյան 2-րդ շենքի և ռեստորանի միջև

Թամանյան փողոցի 2-րդ շենքի համար 35 բնակարանը որպես ոչ բնակելի տարածք վերակառուցելու և ներկայիս «Թեմուրնոց» ռեստորանին միավորման շինթույլտվության համար  քաղաքապետին էին դիմել համակառուցապատողներ Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսյանը։  Նրանց դիմումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բավարարել է 2019-ի նոյեմբերի 26-ին։

Շենքի բնակիչներից Արմեն Բաբայանը նշում է, որ բնակիչների մի մասը դեմ է, իսկ շինթույլտվությունը կարգի խախտմամբ է տրվել։

Արմեն Բաբայանի խոսքով՝ շենքի բնակիչները մի քանի անգամ գրություն են ուղարկել քաղաքապետարան՝ պնդելով, որ շինարարաության թույլտվությունը ապօրինի է տրամադրվել կառուցապատողներին, ինչից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը գրություն է ուղարկել քաղաքապետարան ու հայտնել, որ քաղաքաշինական փաստաթղթերը հիշյալ հասցեներում տրամադրվել են սահմանված կարգի խախտումով։ Նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չի առնվել բազմաբնակարան բնակելի շենքի համասեփականատերերի համաձայնություններն, ուստի անհրաժեշտ է կասեցնել շինարարության թույլտվությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել