ՀՔԾ-ն տպագրական նյութեր է պատվիրել, այդ թվում՝ շեվրո այծի կաշվից․ գնումն արժեցել է 900 հազար դրամ

Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել «ՎԱՌՄ» ՍՊԸ-ի հետ՝ պատվերով տպագրվող նյութերի վերաբերյալ։

Պայմանագրի պարզ է դառնում, որ խոսքը գովասանագրերի, պատվոգրերի, վկայականների, բլանկաների, կրծքանշանի գրքույկների տպագրման մասին է։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։

Տեխնիկական բնութագրի համաձայն պատվիրվել է․

  • A4 ֆորմատի օվսեթ թուղթ 180 գրամ ք/մ, գունավոր ֆոնով, պաշտպանիչ շերտով տպագրության համար – 374 հատ, որից յուրաքանչյուրը՝ 500 դրամ, ընդհանուր՝ 187 000 դրամ,
  • A4 ֆորմատի ֆոտոթուղթ փայլուն, 150 գրամ ք/մ և ոսկե դաջվածքով – 80 հատ, որից յուրաքանչյուրը՝ 900 դրամ, ընդհանուր՝ 72 000 դրամ,
  • Մուգ բոսորագույն բնական կաշվից (շեվրո այծի կաշվից) բացվածքը 205 մմ երկարություն, 65 մմ լայնքը, ոսկեգույն դաջվածքով – 70 հատ, որից յուրաքանչյուրը՝ 2800 դրամ, ընդհանուր՝ 196 000 դրամ,
  • Ծառայության անվանմամբ և ՀՀ զինանշանով, գունավոր, տպագրությամբ ձևաթուղթ, կավճապատ, A4 ֆորմատի – 16 000 հատ, որից յուրաքանչյուրը՝ 25 դրամ, ընդհանուր՝ 400 000 դրամ,
  • A6 ֆորմատի մուգ կարմիր փայլուն վինիլացետային կազմով, վրան ոսկեգույն դաջվածքով – 30 հատ, որից յուրաքանչյուրը՝ 1500 դրամ, ընդհանուր՝ 450 000 դրամ։

Գնումն արժեցել է 900 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել