Ադրբեջանցի է պայթել ականի վրա

Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում:

Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել