ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։

Դիմումի հիմքում ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։

Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել