Արդարադատության նախարարությունը 185 հազար դրամով 10 գրիչ է գնել

Արդարադատության նախարարությունը 185 հազար դրամով 10 գրիչ/հուշանվեր է գնել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։

Պայմանագիրը կնքվել է հունվարի 18-ին՝ «Սմարթլայն» ՍՊ ընկերության հետ։

Պայմանագրից պարզ է դառնում, որ գրիչներից (հուշանվերներ) 3-ի արժեքը կազմել է 55 000 դրամ, յուրաքանչյուրը՝ շուրջ 18 հազար դրամ, 7-ինը՝ 99․166 դրամ, յուրաքանչյուրը՝ շուրջ 14 հազար դրամ։ Արդյունքում՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետ միասին պայմանագրի արժեքը կազմել է 185 հազար դրամ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել