Մինչև առաջին վիրավորին ու զոհին չես տեսնում, չես պատկերացնում ինչ է կատարվում. Հայկ Խաչատրյանը՝ արցախյան պատերազմի մասին

«Ծառայությունը լավ էր անցնում, չեմ դժգոհել, այստեղի կյանքից հետո միանգամից ամեն ինչ փոխվում է, անսովոր է լինում, բայց հետո արդեն շատ լավ էր անցնում»,- պատմում է արցախյան պատերազմի մասնակից Հայկ Խաչատրյանտ:

Նա մեկ տարի ու երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: «Այդ ժամանակ դիրքերում եմ եղել։ Երևի ինչ-որ չափով պատրաստ էինք արդեն, որովհետև տեղյակ էին իրենց կուտակումների մասին ու սպասում էինք»,- ասաց Հայկ Խաչատրյանը:

«Ուզում էի քնել, դրսից ձայն տվեցին, ասացին, որ ինքնաթիռ է գալիս։ Ճիշտն ասած չհավատացի, նորակոչիկ էր, մտածեցի՝ իրեն է թվում, բայց ամեն դեպքում դուրս եկա ու տեսա ինքնաթիռը․․․ ու խփեցին մերոնք»,-պատմում է Հայկը:

Նրա խոսքով՝ մինչև առաջին վիրավորին ու զոհին չես տեսնում, չես պատկերացնում, թե ինչ է կատարվում:

Հայկ Խաչատրյանը Հադրութի շրջանում վիրավորում է ստացել. «Որ վիրավորվեցի, չէի ուզում իջնել, չէի ուզում տղերքի մոտից գնալ, գիտեի, որ ամեն մի հոգին էլ մեծ դեր է խաղում, բայց ֆիզիկապես էլ չէի կարող մնալ այնտեղ: Որ այստեղ էի, չէի կարողանում հարմարվել, մտքերով պատերազմի մեջ էի»,- ասում է Հայկը։

Պատերազմի օրերին թիկունքային աշխատանքների հետ կապված՝ նա շնորհակալություն է հայտնում և ասում. «Դրա կարիքը շատ-շատ կար, որովհետև առաջին օրերին մենք նահանջել ենք մի քիչ ու ոչ մի բան չէինք վերցրել մեզ հետ, որովհետև անհնար էր, չէինք կարող, ոչ մի պաշար, ուտելիք, ոչինչ չունեինք ու այդ օգնությունները շատ է պետք եկել»,- պատմում է պատերազմի մասնկակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել