Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Ա․ Հովհաննիսյանի վերաբերյալ ստացված բողոքների փաստով:
Իրավաբան․net-ը հայտնում է, որ փետրվարի 5-ին ոստիկանություն է ահազանգել Երևան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իր որդին պատերազմի օրերին վիրավորում է ստացել և գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, իսկ նրա նկարները տարածվել են համացանցում՝ գումար վաստակելու նպատակով:
Նշվում է, որ ընտանիքի ծանոթ Ա. Հովհաննիսյանը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով սոցիալական ցանցում հայտարարություն տարածելու միջոցով հափշտակել է գումարներ:
Քննությունը շարունակվում է։