ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 82 հազարով, գրանցվել է ևս 3.3 հազար մահ, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Համալսարանի տվյալներով ՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ- ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 82178 նոր դեպք, մահացել է 3313 մարդ:
Ընդհանուր առմամբ, Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 27,5 միլիոն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 484 հազար մարդ մահացել է: