Փաստեր՝ երեկ Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի մասին

Փետրվարի 13-ին Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել: Առնվազն 30 մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի ժամանակով 23:08-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից հյուսիս-արևելք՝ Խաղաղ օվկիանոսում:

Ի սկզբանե հայտարարվել էր երկրի ազգային օդերևութաբանական վարչության կողմից։ Երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 7,1 բալ, բայց հետագայում այն ​​հասել է 7,3-ի:

Երկիրը հայտարարեց ցունամիի սպառնալիքի մասին, բայց հետո այդ նախազգուշացումը չեղարկվեց:

Տոկիոյում՝ ՏԱՍՍ-ի ներկայացուցչության շենքում, մեկ րոպեից ավելի տևած ցնցումների պատճառով ընկել են սարքավորումները, կահույքը, իսկ ամբողջ շենքում գործարկվել է գազի վթարային անջատման համակարգ:

Ուժեղ ցնցումներ են զգացվել Ճապոնիայի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական մասի 10 պրեֆեկտուրաներում, այդ թվում ՝ Ֆուկուսիմայում, Միյագիում և մայրաքաղաքի տարածքում:

Երկրաշարժերն այժմ դադարել են, բայց օդերևութաբանները նախազգուշացնում են հետցնցումների հավանականության մասին:

Երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն տեղի բնակչությանը հանդարտեցման կոչ է արել և շեշտել, որ երկրի իշխանություններն անում են ամեն ինչ ՝ բնական աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Tokyo Electric Power էներգետիկ ընկերությունը հաղորդել է, որ երկրաշարժից հետո փորձագետները «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում արտակարգ իրավիճակներ չեն արձանագրել:

Միևնույն ժամանակ, երկրում դադարեցվել են մի քանի ջերմային էլեկտրակայաններ:

Շինկանսենի արագընթաց գնացքները դադարեցվել են մի քանի ուղղություններով:

Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը, հավանաբար, 2011-ի մարտի 11-ին տեղի ունեցած այսպես կոչված Մեծ Արևելյան Ճապոնիայի երկրաշարժի հետցնցում էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել