Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 7 աճյուն: Աճյունները ադրբեջանական կողմին է հանձնվել փետրվարի 12-ին՝ Շուշիի մատույցնեում:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ իրենք փետրվարի 12-ին ներկա են գտնվել աճյունների հանձման գործընթացին, նա նաև հավելեց, որ ադրբեջանական կողմին հանձնված աճյուններն անհետ կորած են համարվել դեռևս 1990-ականներից:
«Մենք բազմիցս խոսել ենք և աջակցել ենք կողմերին՝ տրամադրելով տեղեկություններ այն 4500 անունների վերաբերյալ, որոնք Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո հավաքագրվել ենք մեր գրասենյակների միջոցով՝ Երևանում, Բաքվում և ԼՂ-ում։ Տեղեկություններ ենք փոխանցել կողմերին և միշտ ասել ենք, որ պատրաստակամ ենք աջակցելու այս ուղղությամբ, որ կողմերը ջանքեր գործադրեն և այդ ջանքերի մեծ մասն ուղղված էր, որպեսզի նախկինում ռազմական գործողությունների վայրերում նշվեն և այնուհետև արտաշիրիմվեն այդ տեղերը և դուրս բերվեն որոշակի մասունքներ»,- ասաց Զառա Ամատունին:
Ի պատասխան մեր հարցին, թե որևէ պարտավորություն ստանձնե՞լ ադրբեջանական կողմը՝ ի պատասխան գերեվարված անձանց կամ իր սահմանում գտնվող աճյունների վերադարձի համար, Ամատունին պատասխանեց, որ դա պարզ կլինի կողմերի հայտարարություններից հետո։