Երեկ Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտված է: Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Երեկ ոստիկանությունը տարածել էր տեղեկություն, որ դեպքի առթիվ ձերբակալվել է Կոլյա Ղուկասյանը: Կ. Շահբազյանի փոխանցմամբ դա եղել է սխալմունք. «Կոլյա Ղուկասյանը ձերբակալված չի եղել: Նա պարզապես սահմանը հատելիս բերման է ենթարկվել»:
Դատախազը տեղեկացրեց, որ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net