WhatsApp-ը նոր գործիք կունենա

WhatsApp Messenger-ը տեսանյութի բաժնում նոր առանձնահատկություն է փորձարկում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդում է WABetaInfo-ն:

Ըստ լրատվականի ՝ տեսանյութերը խմբագրելիս կցուցադրվի պատկերակ, որի վրա սեղմելիս օգտատերը ձայնը խլացված տարբերակով կուղարկի տեսանյութը:

Մինչ այժմ հնարավորությունը հասանելի է 2.21.3.13 թարմացման բետա տարբերակում, որը փորձարկման փուլում է: Լրատվականը նշում է նաև, որ նոր թարմացումը մեսենջերին կավելացնի անիմացիոն կպչուն պիտակների մեկ այլ հավաքածու, ինչպես նաև կբարելավի խմբային զրուցարանում օգտատիրոջ հիշատակման գործառույթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել