Ով որոշում է կայացնում գնալ կռվի՝ մտովի հրաժեշտ է տալիս կյանքին․ 2 պատերազմի մասնակից Արեգ Սարդարյան

«Յուրաքանչյուր գիտակից  մարդ, ով որոշում է կայացնում գնալու կռվի, ինքն արդեն մտովի հրաժեշտ է տալիս կյանքին, անկախ նրանից, թե ինչքան լավատես է մարդը, գիտի, որ հավանականությունը շատ մեծ է, որ ինքն այլևս չի վերադառնալու, իսկ դա դժվար է»,-պատմում է ապրիլյան պատերազմի և արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանը։ Նա 2016 թվականին ժամկետային զինծառայող է եղել։

«Ապրիլյանի ժամանակ՝ կռվի ընթացքում, մենք պիտի աղոթեինք, որ մառախուղ լիներ, որ կարողանայինք բարձրանալ խրամատի գլխին ու քանդել շեյլը»,- պատմում է Արեգը։

«Երեկոյան ժամ էր, պարզապես մտա հյուրասենյակ, ասացի՝ մամ մի հատ ինձ նայի, ես քո տղեն եմ, ոնց կուզես, քո տղեն լինի առյուծ, թե՞ քո տղեն լինի շակալ»,-ասում է Արեգը։

Նրա խոսքով՝ բանակում խնդիրներից մեկը միջանձնային հարաբերություններն են․ «Շատ սպաներ իրենց դիրքում չեն, շատ զինվորներ իրենց դիրքում չեն»։

Արեգի կարծիքով՝ զինվորականի կյանքն ընտրած մարդկանց մեծ մասը նրանք են, ովքեր կյանքի ինչ-որ ոլորտներում չեն կարողացել գտնել իրենց․ «Այսօր Հայաստանում դա նորմ է, մարդը չի կարողանում տեղավորվել այս կամ այն գործին՝ դառնում է կամ ոստիկան կամ զինվորական»։

«Երբ ես էի ծառայում, մենք պահեստազորայիններին չէինք վստահում ուղղակի։ Ուսումնական հավաք կոչվածները երբ անում էին, երբեմն, պահեստազորայինների համար՝ մեծամասամբ, դա ուղղակի նստել խմելու առիթ էր ու որևէ մեկը լծակ չուներ այդ մարդկանց վրա ազդելու՝ սպաները գլուխ չէին դնում, ասում էին՝ հա լավ հո զինվոր չեն, զինվորներն էլ կոնֆլիկտներից հեռու էին մնում՝ իրենք իրենց գործերով»,-ասում է Արեգը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել